Մի տղամարդու պատմություն, որն ընթերցելիս չես կարող զսպել արցունքներդ:

Երբ ես այդ օրը՝ ուշ երեկոյան տուն վերադարձա, կինս սեղան էր գցել: Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի, որ պետք է խոսենք: Նա նստեց և սկսեց հանգիստ ընթրել: Ես նորից նրա աչքերում ցավ տեսա, և հանկարծ հասկացա, որ չեմ կարող ոչինչ ասել:

Ես ուզում էի բաժանվել, ուստի հանգիստ բարձրացրեցի այդ հարցը:

Թվաց, որ նա ընդհանրապես չի էլ ջղայնանում, փոխարեն նա միայն ինձ հարցրեց. «Ինչո՞ւ»:

Ես չպատասխանեցի, ինչը նրան իրոք զայրացրեց, և նա սկսեց բղավել, որ ես տղամարդ չեմ:

Այդ երեկո մենք այլևս չխոսեցինք: Նա լաց էր լինում: Ես գիտեմ, որ նա կուզենար իմանալ, թե ինչ է պատահել մեր ամուսնության հետ, որ ես այդպիսի որոշում եմ կայացրել, սակայն ինձ համար դժվար էր խոստովանել, որ սիրտս այժմ այլ կնոջ է պատկանում՝ Ջենիին:

Դժվար էր խոստովանել, որ այլևս նրան չեմ սիրում, քանի որ խղճում էի կնոջս:

Մեղավորության խորը գիտակցմամբ՝ ես կազմեցի ամուսնալուծության փաստաթղթերը, որոնցում ասվում էր, որ նրան է մնում մեր տունը, ավտոմեքենան և ընկերության իմ բաժին բաժնետոմսերի 30 տոկոսը:

Նա կարդաց այդ փաստաթղթերը, իսկ հետո պատռեց մասերի:
Կինը, ում հետ ես ապրել էի 10 տարի, դարձել էր ինձ համար խորթ: Ես նաև ափսոսում էի, որ նա իմ վրա այդքան շատ ժամանակ էր ծախսել, բայց ես չէի կարող խոսքերս ետ վերցնել, քանի որ ես սիրում էի ուրիշին:

Վերջապես նա լացեց: Ես դրան չէի սպասում: Նրա արցունքներն ինձ համար ինչ-որ տեղ ազատվելու պես բան էր նշանակում: Ամուսնալուծության միտքը, որը պտտվում էր գլխումս վերջին մի քանի շաբաթներին, ավելի հստակ և ակներև դարձավ:

Հաջորդ օրը ես տուն վերադարձա շատ ուշ և նրան բռնացրեցի սեղանի մոտ ինչ-որ բան գրելիս: Ես չընթրեցի և անմիջապես գնացի քնելու: Երբ ես արթնացա, նա դեռ նստած գրում էր, բայց քանի որ ինձ համար միևնույն էր, շրջվեցի մյուս կողմը և նորից քնեցի:

Առավոտյան նա ինձ ցույց տվեց այն թուղթը, որի վրա նախորդ օրը գրում էր: Այնտեղ ամուսնալուծության մասին նրա պայմաններն էին: Նա ինձնից միայն պահանջում էր մեկ ամսով հետաձգել ամուսնալուծությունը: Նա խնդրեց այդ ընթացքում նորմալ ընտանեկան կյանքով ապրել, քանի որ մեր տղան քննություններ պետք է հանձներ, իսմ մեր բաժանման լուրը կարող էր նրան խանգարել:

Դա ինձ ձեռնտու պայմանն էր, սակայն շուտով նա նաև պահանջեց, որպեսզի ամեն օր ես նրան սենյակից գրկելով հասցնեմ բակ և ճանապարհեմ աշխատանքի: Քանի որ չէի ուզում հարաբերությունները փչացնել, ես այդ տարօրինակ պայմանը ևս ընդունեցի:
Ավելին՝ անգամ այդ մասին պատմեցի Ջեյնին: Վերջինս ծիծաղեց և ասաց, որ դա հիմարություն է:

Վաղուց կնոջս հետ մտերմիկ հարաբերություններ չէի ունեցել, ուստի առաջին օրը նրան ձեռքերիս վրա գրկած սենյակից բակ տեղափոխելը մի փոքր անհարմար ստացվեց: Մեր տղան կանգնած նայում էր ու ծափահարում՝ ուրախանալով, որ մեր միջև նման հարաբերություններ են:

Նա ինձ կամաց ասաց. «Որդուս ոչինչ մի ասա ամուսնալուծության մասին»:
Ես նրան իջեցրի մի փոքր զայրացած, հետո վազեցի աշխատանքի:

Հաջորդ օրը նա ձեռքերով ամուր գրկել էր ինձ, ես զգացի նրա օծանելիքի բույրը: Ես հասկացա, որ վաղուց ուշադրություն չէի դարձրել այդ կնոջը:

Արդեն ակնհայտ էր, որ նա այլևս երիտասարդ չէ:

Չորրորդ օրը, երբ ես նրան գրկեցի, զգացի, թե ինչպես է մտերմության զգացողությունը ետ վերադառնում, բայց այդ մասին ոչ կնոջս և ոչ էլ Ջեյնին չասացի:

Այդպես աննկատ մեկ ամիսն անցավ: Հավանաբար ամենօրյա մարզումներն ինձ ուժեղ էին դարձրել: Եվ ահա մի օր նա ինչ-որ զգեստ էր փնտրում, բայց այդպես էլ չեր կարողանում գտնել: Նա հոգոց հանեց և ասաց, որ բոլոր զգեստները լայնացել են, և ես նկատեցի, թե ինչպես էր նա նիհարել:

Այդ պահին ինձ շփոթեցրեց հետևյալ միտքը. «Որքան ցավ ու կսկիծ է նա թաքցնում իր մեջ»:
Անկախ իմ կամքից, ձեռքով շոյեցի նրա գլուխը, հետո ներս մտավ տղաս և ասաց, որ մայրիկին ներքև տանելու ժամանակն է:

Կինս խնդրեց տղայիս մոտենալ և ամուր գրկել իրեն: Ես շրջվեցի, որովհետև մտածեցի, որ կարող է փոշմանեմ:

Հետո գրկեցի նրան, իսկ նա ավելի ամուր բռնվեց ինձնից այնպես, ինչպես մեր ամուսնության առաջին օրը: Միայն թե նրա քայլվածքն ինձ անհանգստացրեց:
Վերջին օրը ես նրան գրկեցի և ասացի, որ այդքան ժամանակ չեմ նկատել, թե ինչպես է մեր մտերմությունը վերացել:

Ես եկա աշխատանքի, դուռը բացեց Ջեյնը: Ես նրան ասացի. «Կներես Ջեյն, բայց ես չեմ բաժանվում»: Նա զայրացած ապտակեց ինձ ու գնաց սենյակ լաց լինելու, իսկ ես արագ ետ դարձա, ճանապարհին մտա ծաղկի սրահ և մի փունջ պատվիրեցի:

Վաճառողուհին ժպտալով հարցրեց, թե ինչ գրի ծաղկեփնջի քարտի վրա:

Ես պատասխանեցի. «Ես քեզ ձեռքերիս վրա կտանեմ ամեն առավոտ, մինչև մահը կբաժանի մեզ»:
Վերցնելով ծաղկեփունջը տուն եկա, բարձրացա մեր ննջարան, իսկ այնտեղ մահճակալին պառկած էր կինս, բայց արդեն մահացած:
Նա քաղցկեղի դեմ պայքարել էր մի քանի ամիս շարունակ բոլորովին միայնակ, իսկ ես այդ ընթացքում զբաղված էի Ջեյնի հետ սիրային հարաբերություններով և չէի նկատել կնոջս հիվանդությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Good-Info.am